-
22.04.2014|
12:09
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ապրիլի 21-23-ը աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին, որտեղ նախատեսված է նրա ելույթը:
-
22.04.2014|
12:07
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Մաքսային միության ընդլայնման և հետխորհրդային եվրասիական ինտեգրման հեռանկարները:
-
22.04.2014|
12:03
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ներկա կգտնվի Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի պաշտոնական արարողությանը՝ ապրիլի 24-ի երեկոյան, Փարիզի Կանադա հրապարակում՝ Կոմիտասի արձանի առջև:
-
22.04.2014|
12:01
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը շաբաթ օրը ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին և «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոային:
-
21.04.2014|
21:08
«Ավելի ու ավելի շատ են հնչում Ռուսաստանին ուղղված` իրենց այդ ամենաթողությունից փրկելու կոչերը: Մեզ դնում են շատ բարդ վիճակի մեջ», - հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` այսօր Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում: Լավրովն ասել է, թե Ռուսաստանը թույլ չի տա, որ ՈՒկրաինայում արյունալի հակամարտություն սկսվի:
-
21.04.2014|
21:02
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 19-ին այցելել է Մոսկվա, որտեղ աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
-
21.04.2014|
20:57
Թվիթեր սոցիալական ցանցը արգելափակել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հասցեին կոռուպցիոն մեղադրանքներ հնչեցնող երկու միկրոբլոգներ։
-
21.04.2014|
13:26
Իրանի հարցով բանակցությունների հերթական փուլը՝ մայիսին, Նյու Յորքում
-
21.04.2014|
13:22
«Զատիկի այս գեղեցիկ օրը ես աղոթում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար», -գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը` իր թվիթերյան էջում:
-
21.04.2014|
13:20
Ֆրանսիան բավարար ապացույցներ չունի այն մասին, որ Սիրիայի կառավարությունը քիմիական զենք է կիրառել երկրում տեղի ունեցած վերջին մարտական բախումների ժամանակ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Մենք միայն կցկտուր տեղեկություններ ունենք, բայց ես չունեմ ապացույցներ»,- ասել է Օլանդը: